Արա Սաղաթելյան․ Փաշինյանը խաղում է «վա բանկ». իրենք իսպառ ոչնչանալու են քաղաքականությունից
Երկրում ստեղծված իրավիճակի լուծումն արտահերթ ընտրություններն են՝ առանց Նիկոլ Փաշինյանի, 24News-ի եթերում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Թիմը, որի անդամ եմ նաև ես, գնահատելով բոլոր ռիսկերը, ասում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրությունները բացառվում են։ Իրավիճակի լուծումն արտահերթ ընտրություններն են՝ առանց Նիկոլ Փաշինյանի։ Փաշինյանն ու իր թիմն իսպառ հրաժարվել են քաղաքական մոտեցումներից և չգիտեն, թե ինչ է քաղաքական պատասխանատվությունը։ Իրենք խաղում են «վա բանկ»։ Իրենք ոչնչանալու են քաղաքականությունից ընդմիշտ», - ասել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ վարչապետի թիմը չգիտի նաև, թե ինչ է բարոյական պատասխանատվությունը։
«Իրենք ամեն անգամ խաբում են հարցն իրավիճակային լուծելու համար։ Փաշինյանը փողոցով չի հեռացվում այսօր, կարող է վաղը հեռացվի։ Մարդկանց ուղեղը փոփոխական է և մարդիկ դուրս են գալու շոկից, սկսելու են գիտակցել, չեն ուզելու օգտագործված լինել։ Մարդիկ գալու են այն իրավիճակին, որ ասեն՝ ով ուզում է լինի, միայն թե սա չլինի», - նշել է Արա Սաղաթելյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.