Տողանյան․ Միջազգային հանրությունը 44 օր լռում էր
Միջազգային հանրությունը լռությամբ արձագանքեց վերջին պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի գործողություններին: Այս մասին «Ցեղասպանություն և Առաջին համաշխարհային պատերազմ։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» համաժողովում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը՝ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ, հայտնում է EADaily-ն:
«44-օրյա պատերազմի ընթացքում (ղարաբաղյան հակամարտության գոտում) մենք նկատեցինք լավագույն դեպքում չեզոքություն, իսկ վատագույն դեպքում` տարրական անփութություն, երբ ոչնչացվում էին քաղաքներն ու գյուղերը և օգտագործվում էր արգելված զինամթերք: Համաշխարհային հանրությունը լռություն էր պահպանում՝ ի պատասխան այս գործողությունների»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ Վարդան Տողանյանը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին «առաջադեմ» համաշխարհային հանրության արձագանքը համեմատել է արևմտյան համայնքի վարքի հետ՝ Ալեքսեյ Նավալնու գործի կապակցությամբ, որի պատճառով ԱՄՆ-ը և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ մտցրեցին Ռուսաստանի դեմ:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են պատժամիջոցներ կիրառում առանձին մարդու շահերի պատճառով: Բայց երբ միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ ոչնչացվում է մի ամբողջ ժողովուրդ, համաշխարհային հանրությունը լռում է և բացի մեղմ հայտարարություններից, ոչինչ չի անում»,- դժգոհություն է հայտնել դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Խոսելով 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ դեսպանը համոզմունք է հայտնել, որ այսօր Հայաստանը պետք է իր քաղաքականությունը կառուցի տարածաշրջանում՝ հաշվի առնելով անցյալի դասերը: Հայաստանի առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները գործնականում չեն փոխվել, քանի որ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիան այսօր չի հրաժարվել իր ռազմավարական շահերից, կարծում է Տողանյանը:
«Այսօր մեզ համար շատ կարևոր է վերլուծել պատճառահետևանքային կապերը և հասկանալ, թե ինչու հնարավոր դարձավ մի ամբողջ ժողովրդի գնդակոծումը: Ե՛ւ Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Կարսի պայմանագրերը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո տերությունների շահերի բախման արդյունք էին»,- ընդգծել է դիվանագետը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.