Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ 2018-ԻՆ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԲՌՆԱԲԱՐԵՑԻՆ
2018-ի խայտառակ խորհրդարանական ընտրությունները կեղծված էին, իսկ հակառակ պնդումներ կարող են անել ճղճիմ շահերի և մամռակալած անբարոյականության տեր մարդիկ։
Այո, 2018 դավադիր վիժվածքը դեռ ուներ ֆանտաստիկ վարկանիշ, և ինչպես ասել եմ դեռ 2018-ի աշնանը, իր ուսապարկն ու սելֆիի ձողն անգամ կհաղթեին։
Նման էյֆորիկ միջավայրն արդեն ապադեմոկրատացրել էր ընտրությունները, քանզի տվյալ մթնոլորտում քաղաքացիները զրկված էին երկարաժամկետ գիտակցված ընտրություն անելու հնարավորությունից։
Քրեական օրինակով ասած, սա նման էր դիմացինին ալկոհոլային թունավորման հասցնելուն և այդ իրավիճակում կենակցելուն ։ Հենց նման անօգնական վիճակում էր մեր հասարակությունը, և նրան քաղաքականապես բռնաբարեցին։
2018-ի ընթացքում կեղծիքներն ու վարչական ռեսուրսը օգտագործվել է հետևյալ խնդիրները լուծելու համար։
1. Դավաճանական ոհմակի տասնյակ թեկնածուներ ճանաչելի չէին ընտրողների համար։ Նրանց ճնշող մեծամասնության պատկերները, անուն-ազգանունները առ այսօր ոչինչ չեն ասում ժողովրդին։
Իսկ «հայտնի» դարձածներն էլ այդպիսիք են դարձել բազմաթիվ սկանդալների, հիմարությունների և անուղեղության հիթ-շքերթում մշտապես զբաղեցված վերին հորիզոնականների շնորհիվ։
Վարչական ռեսուրսը անխնա կիրառվել է նման «պոլի փայտերին» տասնյակ հազարավոր ձայներ ապահովելու համար (տես՝ ԿԸՀ կայքը)։
2. Ազգադավ վիժվածքը գերնպատակ էր դրել ամեն կերպ խոչընդոտելու Հանրապետականի մուտքը խորհրդարան։ Նրա հանձնարարականն էր՝ «ՀՀԿ-ին 1%» կարգախոսը։
Ընտրարշավից առաջ և ընթացքում բազում շինծու քրեական գործեր (այդ թվում՝ ինձ վերաբերող), ճնշումներ մեր համակիրների հանդեպ, ակտիվիստների ահաբեկում, հայրենիքը մինչև ընտրությունների ավարտը լքելու պահանջներ, հակաքարոզչություն և այլն։
Անգամ այդքանից հետո, ձայների խիստ կասկածելի հաշվարկի արդյունքում մենք միայն պաշտոնապես շուրջ 60 000 քվե ստացանք, 4.8 %։ Իսկ իրականության մեջ՝ 90 000-ից ավել։
Հ.Գ. 2018-ի խայտառակ ընտրությունների մասին բարձրաձայնել են անգամ դավադիր վիժվածքի երբեմնի դաշնակիցները։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.
-
2025-07-21 10:59
"Ответ Николу Пашиняну:
-
2025-07-21 10:42
В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.
-
2025-07-21 10:27
Dialogorg.ru представляет полную версию видеозаписи Вечера общественного диалога «Наша победа», проходившего 2 мая 2025 года в Ереване и посвященного 80-летию Великой Победы.