«Փաստ»․ ՀԱՅՏՆԻ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՕՐԸ
«Փաստ» թերթի տեղեկություններով` այս օրերին իշխանությունները շատ լուրջ քայլեր են իրականացնում սեփական թիմում արտահերթ ընտրությունների հետ կապված հստակեցումներ մտցնելու համար (ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, փաշինյանական թիմի ներսում զգալի թիվ են կազմում նրանք, որոնք դեմ են արտահերթ ընտրություններին)։
«Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու, նրա հանձնարարությամբ, մի քանի «կարկառուն» ՔՊ-ականներ հանդիպումներ են անցկացնում թե՛ կուսակցության վերնախավի, թե՛ մարզպետների, թե՛ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե տեղերում ինչ վարկանիշ ունի իշխանությունը, ավելի կոնկրետ՝ Փաշինյանը»,–գրում է թերթը:
«Փաստի» տեղեկություններով` տրվել է կոնկրետ հանձնարարական՝ «ամեն դեպքում» պատրաստ լինել ցանկացած իրադարձության, այդ թվում՝ ընտրությունների:
«Դրա համար պետք է աշխատեն ոչ միայն պետական կառույցների ղեկավարների, գործարար աշխարհի, այլև տեղի «հեղինակությունների» հետ, որոնք «մասնագիտացած» են ձայն բերելու հարցում»,–գրել է թերթը։
Ի դեպ, երեկ օրվա վերջին կառավարության` «Փաստի» աղբյուրները փոխանցել են, որ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի հրաժարական ներկայացնել մինչև մարտի 23-ը (որոշ տեղեկություններով՝ այսօր կամ վաղը, եթե արտառոց որևէ իրադարձություն տեղի չունենա), և, ըստ այդմ, մայիսին անցկացնել արտահերթ ընտրություններ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.