Последние новости

IRI․ ՀՀ ՄԻՊ հաստատությունը պետական հաստատությունների թվում երկրորդն է

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների (International Republican Institute - IRI)՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է։ Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ գրասենյակը և հրապարակել հարցման տվյալները:

Ընդ որում, հարցվածների շատ փոքր տոկոսը միայն չի լսել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին՝ 3%:

Հարցման մասնակիցները եղել են ինչպես քաղաքաբնակներ, այնպես էլ գյուղաբնակներ։ Հարցումն իրականացվել է 2020 թվականին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ