Последние новости

ԱԱԾ փոխտնօրենը` «ֆեյքի գործի» մասին

ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանն այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ գործի քննությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։

«Չեմ կարծում, որ մենք սխալ ուղու վրա ենք։ Կան մի քանի անձինք, որոնք այդ էջի մուտք ունեն, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այդ էջը շարունակում է գործել։ Նախաքննության ընթացքում կբացահայտվի ամբողջ ցանցը», - ասաց նա ։

Հարությունյանը նաև ընդգծեց, որ խնդիրը ոչ թե կեղծ օգտահաշվի առկայությունն է, այլ տարբեր հարցերի շուրջ ագրեսիվ ստի տարածումը, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ