Անն Լինդեի մեսիջը Ադրբեջանի իշխանությանը
Տարածաշրջանի իրավիճակը քննարկման կենտրոնում է: Այդ իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ից հետո: Այս մասին Երևանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:
Նա ողջունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի սահմանումը և խորին ափսոսանք հայտնեց մարդկանց մահվան և վիրավորման դեպքերի առնչությամբ: Նրա խոսքով՝ հայտարարության իրականացումը հնարավորություն կտա առաջ շարժվել հակամարտության կարգավորման գործընթացում:
Որպես ԵԱՀԿ գործող նախագահ նա շեշտեց Մինսկի խմբի և ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի կարևոր աշխատանքը երկարաժամկետ և տևական խաղաղության որոնման գործում: Միևնույն ժամանակ, Լինդեն հայտարարեց, որ չլուծված հարցեր են մնում:
«ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում առաջընթացի որոնման գործում: Այս փուլում կարևոր է հումանիտար և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Անհրաժեշտ է վստահության մթնոլորտ և տեղում հասանելիություն ստեղծել»,-շեշտեց նախարարը՝ նշելով նաև կանանց դերը:
Նշենք, որ Անն Լինդեի մեսիջը հասցեագրված է Ադրբեջանի իշխանությանը: Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև խոչընդոտում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասանելիությունն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.