Այվազյան. Արցախի կարգավիճակը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն և խաղաղապահ ուժերի տեղակայմամբ ԼՂՀ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ ճեպազրույցի ժամանակ Երևանում:
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը հայտարարությունը որպես փաստաթուղթ է դիտարկում, որի նպատակն է վերականգնել զինադադարը: Չնայած այն կարգավորման տարրեր է պարունակում, սակայն ամենակարևորը բացակայում է՝ կարգավիճակ, որը հիմնված է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի վրա: Կարգավորումն ավարտել հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, շեշտեց նախարարը:
Արա Այվազյանը հայտարարեց, որ տարածաշրջանում վերջին զարգացումները ցույց տվեցին Մինսկի խմբի ուժեղ համանախագահության և ուժեղ, համածմբված ԵԱՀԿ-ի անհրաժեշտությունը՝ որպես խաղաղության պատասխանատու մարմին: Այս համատեքստում նա նշեց ներկայիս նախագահի անձնական ներկայացուցչի կարևոր աշխատանքը:
«Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ խաղաղության կողմնակից են: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության գինը: Հայաստանը կարգավորման բոլոր փուլերում հանդես է եկել խաղաղության օգտին: Եվ այսօր նույնպես մենք լիովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որը հաշտեցումը կարող է բերել տարածաշրջան: Սակայն խաղաղությունը միայն գեղեցիկ բառերը չեն: Արցախի, հայկական Հադրութի ոչնչացումը, հայկական բնակավայրերի ոչնչացումը և դրանց տեղում ադրբեջանական բնակավայրերի կառուցումը չի կարող տևական և ամուր խաղաղություն ապահովել»,- հայտարարեց նախարարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.