Ինտերպոլը չի համագործակցում ՀՀ իշխանությունների հետ. Թովմասյանը 2 փաստաթուղթ հրապարակեց
Դեռևս 2020-ի ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը` Ինտերպոլը, մերժել է ՀՀ իրավապահներին հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդեպ` որպես Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը` հրապարակելով Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։
«Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ Գևորգ Կոստանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական է։ Ավելին, ըստ այդ փաստաթղթի, մերժել են նաև մեր երկրի հետ համագործակցել այս դեպքով, և Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը կոչ է արել ՀՀ իրավապահներին` չօգտագործել Ինտերպոլի խողովակները և չպահանջել նրա հետախուզումը»,–ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով` կա նաև երկրորդ փաստաթուղթը, ըստ որի` Ինտերպոլը դիմում է աշխարհի բոլոր ստորաբաժանումներին և հանձնարարում, որպեսզի Կոստանյանի վերաբերյալ բոլոր տվյալները հանվեն իրենց բազայից, նրա տեղաշարժը չարգելվի։ Թովմասյանը ցուցադրեց 2` էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը` ասելով, որ ստացվում է` Ինտերպոլը փաստում է` դատախազությունն ու ՀՔԾ–ն անհիմն գործ են հարուցել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.