Последние новости

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին Սայաթ-Նովա փողոցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիները անհնազանդության ակցիա արեցին Սայաթ-Նովա փողոցում, նրանք փակել էին ճանապարհը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քաղաքացիներին մոտեցան ոստիկանները և պահանջեցին բացել ճանապարհը և ոստիկանները հեռացրեցին փողոցը փակող աղբամանները:

 



Ակցիա իրականացնող քաղաքացին նշեց՝ «Ազատագրում» շարժումից են, անկուսակցական են, այս կերպ ցույց ենք տալիս, որ չեն հանդուրժելու այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում:

«Մենք չեն կարող ապրել երկրում, որտեղ վարչապետը դավաճան է և մեր հողերը ծախում է, մեր նպատակն է, որ վարչապետը հրաժարական տա և ընտրություններ լինեն, մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը նորմալ երկրում ապրի և որոշի՝ ում է ուզում իրեն ղեկավար: Մեզ բավական շատ մարդիկ են աջակցում, մենք ցույց ենք տալիս, որ գործելու ենք, որքան մարդ մեզ միանա, ավելի արագ մենք կհասնենք նրան, որ մեր երկիրը ազատագրվի դավաճանից»,- նշեց նա:

Հարցին թե դուք հեղափոխությունից հետո եկել եք Հայաստան՝ լսելով վարչապետի կոչը, ինչո՞ւ հիմա չեք վստահում նրան, քաղաքացին նշեց՝ քննադատել է վարչապետին մինչև պատերազմի սկսվելը, իսկ պատերազմից հետո նրա պատճառով երկրում քաղաքական, տնտեսական ճգնաժամ ստեղծվեց. «Դավաճանը միշտ ասում էր, որ Արցախը Հայաստանի համար բեռ է և միշտ ցանկանում էր ազատվել, ինչը և արեց՝ ոչ միայն ստորագրելով և տարածքներ տալով, այլ՝ արյան գնով: Նա ինչպես առաջ էր, այնպես էլ հիմա մեղադրում է նախկիններին: Նա մեր երկիրը քանդում է ներսից՝ մեղադրելով նրանց, ովքեր հաջողակ են, դա իրեն հնարավորություն է տալիս ձայներ հավաքել, սակայն այդպես երկիրը կործանման է տանում»,- ասաց նա, տեղեկացնում է Tert.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ