Ակցիա «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դաշնակցության երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց, տեղեկացնում է News.am-ը։
Նրենք իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էին տարբեր ֆեյսբուքյան մեկնաբանություններ, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, գրել են տվյալ ՊՈԱԿ-ի աշխատակիցները տարբեր ֆեյքերի անուններից:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հանրության դատին ենք ուզում տալ մի հասցե, որտեղ գտնվող կազմակերպությունը պետության կողմից ֆինանսավորվում է, որ հայհոյի հայ ժողովրդին; Ով իշխանության հասցեին մի թթու խոսք է ասում, այս հաղցեից արժանանում է վիրավորանքների»:
Մեկ այլ երիտասարդ էլ բարձրախոսով հայտարարեց. «Այստեղ աշխատում են մարդիկ, որոնք գումար են վաստակում հասարակությանը վիրավորելու, հայհոյելու համար: Այստեղ աշխատում են մարդիկ, որոնք կարող են վիրավորել անգամ զոհվածի մորը: Մենք «նվերներ» ենք բերել իրենց համար»:
Դրանից հետո երիտասարդները տոպրակներից հանեցին զուգարանի թղթեր և բանջարեղներ ու նետեցին շենքի ուղղությամբ:
Դաշնակցական երիտասարդներից Գերասիմ Վարդանյանը նշեց, որ այս ՊՈԱԿ-ը ծառայում է Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրների լուծմանը, իր իշխանության մրապնդմանը և կարծիք ստեղծելու, թե Նիկոլ Փաշինյանը հանրային աջակցություն է վայելում: Այս զուգարանի թղթերն ուղարկում ենք, որ մաքրեն իրենց զուգարանոտ բերանները: Բանջարեղենն իրենց որակական հատկանիշների մասին է, իրենք մեր հասարակության միջի բանջարեղենն են»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.