Քոչարյանը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի նիստին. նա Փաշինյանի ասածին չի հավատում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին և իր տպավորությունների մասին գրել Facebook–ի իր էջում։
«Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։ Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն»,– նշել է նա։
Ըստ Քոչարյանի` ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։
«Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության հետևանք է, բայց փաստացի հենց կառավարության գործողությունների հետևանքով լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։ Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են»,– շեշտել է ՀՀ երկրորդ նախագահը:
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։
«Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ որպես կառավարության պարտք հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամն իր հերթին պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»,– եզրափակել է Քոչարյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 12:53
Палата депутатов Люксембурга приняла три резолюции, касающиеся нарушениий прав человека со стороны властей Азербайджана, неуважении демократических ценностей и ограничении гражданских свобод, а также об увольнении оппозиционных мэров и угрозе демократии в Турции.
-
2024-11-22 12:49
Visa на днях распространила релиз о том, что Visa Cashless Forum 2024 впервые пройдет в Ереване 22 ноября. При этом в релизе не были указаны час и место проведения форума.
-
2024-11-22 12:41
Основатель «Reddit» и «Initialized Capital» Алексис Оганян продемонстрировал древнюю армянскую монету.
-
2024-11-22 12:37
Главы МИД Армении и Ирана – Арарат Мирзоян и Аббас Аракчи – переговорили по телефону во второй раз за неделю.