ԶՈւ բոլոր օպերացիոն ուղղություններում զորավարժություններ են մեկնարկել
Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 9-ից ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում մեկնարկել են մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ: ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի տեսաուղերձը։
«Զորավարժություններին ընդգրկված զորամասներն ու ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների և դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ», – ասվում է ուղերձում։
Նշվում է, որ արդեն ծավալվել են զինված ուժերի զորամիավորումների և զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճնշման, ինչպես նաև ստորաբաժանումների ու կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:
«Անցկացվող զորավարժությունների նպատակներն են` ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները, ստուգել զինված ուժերի օպերատիվ մարտավարական օղակների կառավարման մարմինների կարողությունները զորքերի կառավարման գործում և ճշգրտել հաստիքային տրված ուժերի և միջոցների փոխգործակցության հարցերը», – ասում է Ասրյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.