Երևանի ավագանու նիստում քաշքշոց տեղի ունեցավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է, ասաց՝ առանց ժողովրդի կարծիքի չեմ գնա պայմանավորվածության, գիշերով գնաց պայմանավորվեց, կարող ա՞ ես եմ հայրենիքս տվել ուրիշին: Այս մասին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Ո՞նց կարելի է ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը դավաճանել է իր երեխաներին և ընտանիքի անդամներին; խոսքերով է դավաճանել: Ինչ լավ բան է արել, որ պաշտպանում եք, ինչ տեղ ունի պաշտպանելու»,-ասաց նա:
Տեղից արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ, Անի Խաչատրյանը. «Ձեր իդիոտը (նկատի ունի Վազգեն Մանուկյանին-խմբ) պաշտպանելու տեղ ունի՞, որ առաջադրել եք վարչապետի թեկնածու, հանել եք մեյդան, քաղաքական դիակին: Ես չեմ ասել, Սերժ Սարգսյանն է այդ անունը դրել»:
Արմեն Ներսիսյանը շրունակեց. «Իմ ճակատը պարզ է, ես հանգիստ եմ քնում, մնում է դուք ձեր երեխաներին պատասխան տաք ձեր արած սխալների համար»:
Տեղից ինչ-որ մեկը բան ասաց, որից հետո Արմեն Ներսիսյանը տեղից իջավ և առաջացավ դեպի դահլիճի կողմը: Ավագանու անդամները սկսեցին բղավել իրար վրա, քաշքշոց սկսվեց: Մի քանիսն էլ բաժանում էին, որ ծեծկռտուք չլինի: Ավգանու անդամներից մեկը մյուսին դուրս էր հրավիրում հաշիվներ պարզելու: «Արի դուս, հլը», հայտարարեց ԲՀԿ-ականներից մեկը «Իմ քայլի» անդամին:
Հայկ Մարությանը հայտարարեց. «Ոչ մեկ ոչ մի տեղ դուրս չի գալիս. 15 րոպե ընդմիջում»: Նրա խոսքից հետո հենց քշքշոցի պահին անջատվեց ուղիղ միացումը, որն ապահովում է քաղաքապետարանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.