ԱՄՆ հետախուզություն. Ռուսաստանը և Իրանը փորձել են միջամտել 2020թ. նախագահական ընտրություններին
Ռուսաստանը և Իրանը փորձել են միջամտել 2020թ. նախագահական ընտրություններին, ասվում է ամերիկյան հետախուզության զեկույցում, հաղորդում է CNBC-ը:
Ըստ զեկույցի՝ ԱՄՆ հետախուզական համայնքը նաև որոշել է, որ Չինաստանը չի փորձել փոխել 2020թ. ընտրությունների արդյունքը, և որևէ նշան չկա, որ օտարերկրյա խաղացողները փորձել են փոխել քվեաթերթիկները կամ ազդել ձայների հաշվարկի վրա:
Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «թույլատրել է ազդեցության գործողություններ՝ ուղղված Ջո Բայդենի և Դեմոկրատական կուսակցության թեկնածությունը նսեմացնելուն, նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սատարելուն, ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության խարխլմանը և ԱՄՆ-ում սոցիալ-քաղաքական տարաձայնությունների սրմանը»:
«Մոսկվայի հիմնական ռազմավարություններից մեկը եղել է ռուսական հետախուզության հետ կապված վստահված անձանց օգտագործումը՝ ամերիկյան որոշ լրատվամիջոցների և անհատների, այդ թվում՝ նախկին նախագահ Թրամփի ու նրա վարչակազմի մերձավոր մարդկանց շրջանում ապակողմնորոշիչ հայտարարություններ ու պատմություններ տարածելու համար»:
Զեկույցի համաձայն, այդ պլաններն իրականացվել են «ռուսական պետական կազմակերպությունների կողքին»:
Միաժամանակ, Իրանը «ազդեցության բազմակողմանի թաքնված արշավ է անցկացրել՝ ուղղված նախկին նախագահ Թրամփի վերընտրման հեռանկարների խարխլմանը, թեկուզ առանց ուղղակիորեն խթանելու նրա մրցակիցներին, խաթարելու հասարակության վստահությունը ընտրական գործընթացների և ԱՄՆ ինստիտուտների նկատմամբ, ինչպես նաև ԱՄՆ-ում պառակտում սերմանելու և հասարակական լարվածությունը սրելու»:
Հետախուզության փորձագետները պարզել են նաև, որ Չինաստանը, որը, ինչպես նախկինում համարվում էր, ընդլայնում է իր ազդեցությունն ԱՄՆ-ում, ի վերջո ընտրությունների արդյունքների վրա ազդելու գործողություններ չի իրականացրել:
Պեկինը «գնահատել է, որ ազդեցության իր ավանդական գործիքները, առաջին հերթին՝ նպատակային տնտեսական միջոցառումներն ու լոբբիստական գործունեությունը, բավարար կլինեն Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը ձևավորելու իր նպատակի համար՝ անկախ հաղթողից»:
Հետաքննությունը պարզել է, որ Իրանից և Ռուսաստանից բացի, Կուբան, Վենեսուելան և լիբանանյան «Հըզբոլլահը» նույնպես ազդեցություն են ունեցել ընտրությունների վրա, թեկուզ ավելի փոքր չափով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.