Սերգեյ Շոյգու. Լեռնային Ղարաբաղը յուրատեսակ շատ բարդ գործողություն է
Լեռնային Ղարաբաղը յուրատեսակ շատ բարդ գործողություն է: Այս մասին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Tengrinews գործակալության հետ հարցազրույցում:
Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ «մեզ մոտ ընթանում է շատ դժվար, շատ բարդ, բայց շատ կառուցողական աշխատանք»: «Համատեղ աշխատանք: Այն պատճառով է բարդ, որ խանգարում են, խանգարում է այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է... Բայց մենք գտնում ենք լուծման տարբերակներ: Օրինակ՝ Իդլիբի ապաէսկալացիայի գոտին: Ընդհանրապես ժամանակին Սիրիայում ապաէսկալացիայի գոտիների ստեղծումը, մեր կարծիքով, այդ կարգի հակամարտությունների կարգավորման նոր էջ է և նոր մեխանիզմ... Վերջին աշխատանքն, անկասկած, Լեռնային Ղարաբաղն է: Դա յուրատեսակ շատ բարդ գործողություն է: Ես հենց այդպես կցանկանայի այն անվանել, ոչ այլ կերպ: Որովհետև դրա մեջ ընդգրկված էին ահռելի թվով փաստարկներ, տարրեր, մոտիվներ: Քանի որ, համաձայնվեք, երբ թշնամանում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեզ մտերիմ երկու հարևաններ, նրանք, ում հետ ապրել ենք, կրկնվեմ ևս մեկ անգամ, հետագայում էլ ապրելու ենք խաղաղությամբ, համաձայնությամբ և բարեկամությամբ...
Մյուս կողմից՝ դրան Թուրքիայի միանալու հանգամանքը, ուստի անհրաժեշտ էր խոսել և զբաղվել նաև թուրք գործընկերների հետ: Մեր նախագահը, հավատացեք ինձ, տիտանական ջանքեր է ներդրել, որպեսզի այս ամենը տեղի ունենա: Ընդ որում՝ ստիպված էր համոզել բոլորին: Այսինքն՝ չկար մեկը, ով կասեր. «Ես համաձայն եմ, միայն նրանց համոզեք»: Ո՛չ, ստիպված էինք համոզել, անկասկած, բոլորին: Նաև մենք՝ գործընկերների կամ պաշտպանության նախարարների մեր մակարդակում, մենք խոսել ենք նաև մեր թուրք գործընկերների հետ: Այն, ինչ այսօր արվել է, առաջին՝ մարդիկ դադարել են միմյանց սպանել: Երկրորդ՝ հույս ունեմ, որ հիմա ժամանակն է, որ նրանք արդեն անցնեն երկկողմ շփումների և իրար հետ խոսեն, սկսեն խոսել: Ես նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը:
Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններից: Նաև նոր խաղացողներ են հայտնվում, հին հարևաններն են հայտնվում, բայց նրանք հայտնվում են իրենց առաջարկներով: Ես նկատի ունեմ Իրանը: Դա ենթակառուցվածքների զարգացումն է, դա նաև երկաթուղին է, դա նաև հիդրոէներգետիկան է և տրանսպորտային հաղորդակցությունը: Հարցերը շատ են»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.