Փաշինյանը գնալու է ԿԳՄՍՆ. մեծ թվով ոստիկաններ շրջապատել են տարածքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա խոսնակ Մանե Գևորգյանը։
«Աշխատանքային հանդիպում է լինելու»,– ասաց նա։
Նախարարության շենքն այս պահին շրջապատված է ոստիկաններով։
Տարածքում նաև ՀՅԴ երիտասարդական թևի մի քանի ներկայացուցիչներ կան։ Նրանցից մեկը՝ Քրիստինե Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեծ թվով ուժայինների ներկայությունը ցուցադրում է Փաշինյանի մտահոգությունները։
Ակտիվիստները ավելի վաղ հայտնել էին, որ ժամը 10-ին լինելու են նախարարության շենքի մոտ, բայց նշանակված ժամին ընդամենը երեք մարդ է եկել։ Վարդանյանի խոսքով՝ նման քայլը պատահական չէ. իրենք պարզապես ուզում էին ցույց տալ, թե որքան մեծ են կառավարության ղեկավարի վախերը։
«Իր աշխատասենյակից մինչև նախարարություն ընդամենը 500 մետր ոտքով քայլելու համար Փաշինյանին հարյուրավոր ոստիկանների ներկայություն է պետք։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ հետպատերազմյան Հայաստանում ուր են գնում մարդկանց հարկերը: Այդ գումարները գնում են ոստիկանների հմար այս ավտոբուսները վարձակալելու, 24 ժամ հրապարակում պահելու, Նիկոլ Փաշինյանի 500 մետր քայլելը հսկելու համար: Այդ գումարները գնում են ոստիկաններին հավելավճարներ տալու համար: Մեր ակցիան ակցիայի բացակայությունն էր` ցույց տալու իշխանության վախի աստիճանը», - ասաց Վարդանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.