Փորձագետ․ Ադրբեջանը փորձելու է դիրքային առավելության հասնել նաև Վայոց Ձորում ու Գեղարքունիքում
Սյունիքով միջանցքի բացումը խոսում է այն մասին, որ հայական շահերը որևէ կերպ ներկայացված չեն, ասուլիսում ասաց «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այստեղից էլ կամք, պահանջ ու դրան հասնելու հստակ ցանկություն չկա:
Փորձագետը նկատեց, որ Ադրբեջանն իր համար ստեղծել է ճնշման տարբեր գործիքներ և փորձելու է հասնել իր առջև դրած խնդիրների լուծմանը: Աբրահամյանի խոսքով՝ հակառակորդը ցանացած պարագայում փորձելու է դիրքային առավելության հասնել:
«Այս պահին տեսնում ենք Սյունիքում, ավելի ուշ տեսնելու ենք Վայոց Ձորում ու Գեղարքունիքում: Վայց Ձորի և Գեղարքունիքի հատվածը բարձր լեռնային է: Եղանակային բարենպաստ պայմաններում Ադրբեջանը սկսելու է աշխատանք տանել այդ ուղղությամբ: Ադրբեջանը փորձելու է ստեղծված պայմաններում իր համար լավագույն դիրքավորումն ապահովել, որը նրա համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծելու դիվերսիաների, կրակահերթերի, ակտիվություն պահելու, էսկալացիայի բերելու», - ասաց Աբրահամյանը:
Մասնագետի խոսքով՝ այս պարագայում խնդիր ունենք եղած սահմանների պայմաններում նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, առաջնագիծը տեխնիկական միջոցներով հագեցնելու:
«Դա հնարավորություն կտա ոչ միայն կանխելու Ադրբեջանի առավել բարենպաստ դիրքավորումը, այլև քաղաքական առումով, հնարավորություն կտա հետագա գործընթացներում նվազեցնելու Ադրբեջանի ճնշման հավանականությունը», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».
-
2025-07-22 12:29
Премьер-министр Армении Никол Пашинян освободил от занимаемой должности генерального секретаря Комитета гражданской авиации Микаэла Залиняна. Соответствующее распоряжение премьера опубликовано на официальном сайте армянского кабмина.
-
2025-07-22 12:24
Судейф Бадри, депутат парламента Ирана от Ардебиля и глава группы межпарламентской дружбы Иран–Азербайджан, заявил, что реализация проекта Зангезурского коридора невозможна без учёта стратегических интересов и роли Ирана, пишет телеграм канал КСИР.
-
2025-07-22 12:23
Суд наложил арест на банковские счета депутата от партии "Гражданский договор" Арсена Торосяна по иску бизнесмена Самвела Карапетяна, владельца группы компаний "Ташир". Об этом сообщает газета "Грапарак".