Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանի սպառնալիքները ավելի շատ շանտաժի են նմանվում
«Որպես այդպիսին՝ հակամարտությունը կարգավորված չէ. առ այս պահը ոչ միայն Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվել, այլ նաև այն առաջնային օրակարգ չի բերվել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ ընդգծում են, որ Արցախի կարգավիճակի հարց այլևս չկա, և կարճ ժամանակ հետո Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին։
«Ինչ վերաբերում է գերիներին, ապա ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության՝ հայկական կողմի համար կարևոր դրույթներից մեկը՝ գերիների վերադարձը, չի իրականացվել։ Ադրբեջանն այդ՝ 8-րդ կետից ստացել է առավելագույնը, իսկ մեզ համար միակ շահեկան բանը՝ բոլոր գերիների վերադարձը, առ այսօր կյանքի չի կոչվել։ Եթե չեմ սխալվում , մոտ 200-ին հասնող գերիներ ունենք, որոնք իդենտիֆիկացվել են, բայց նրանց վերադարձը չի իրացվել։ Այստեղից չկա կամք, պահանջ, ցանկություն։ Ցավալի է, բայց օր օրի մենք գնում ենք զիջումների»,- նշեց նա։
Ըստ Տիգրան Աբրահամյանի, Ադրբեջանն այսօր Հայաստանի ու Արցախի վրա ճնշում գործադրելու նոր գործիքներ ունի. առաջին հերթին խոսքը վերաբերում է Սյունիքին, որտեղ ճանապարհների մի մասը կա՛մ անցնում է ադրբեջանական դիրքերի կողքով, կա՛մ անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ մնացած հատվածով։
«Ամենամեծ գործոնը, որ այս պահին կանխում է ադրբեջանական կողմից պատերազմի սանձազերծումը, ռուս խաղաղապահների ներկայությունն է։ Ռուսական զորքի առկայության պայմաններում պատերազմ սկսելու հավանականությունը շատ է նվազում։ Սակայն, եթե կարճաժամկետ կտրվածքով պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, ապա միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում՝ այդ հավանականությունը կարող է աճել»,- կարծիք հայտնեց նա։
Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այս փուլում Ադրբեջանի սպառնալիքները՝ պատերազմի վերսկսման առումով, ավելի շատ շանտաժի են նմանվում՝ իր համար վերջնական ու ցանկալի արդյունքի հասնելուն ուղղված։
«Ադրբեջանը ցանկացած պարագայում փորձելու է դիրքային առավելության հասնել։ Այս պահին մենք դա տեսնում ենք Սյունիքում, ապագայում դա լինելու է նաև Վայոց Ձորում և Գեղարքունիքում։ Ցավալի է, բայց եղանակային պայմանների բարելավումից հետո Ադրբեջանը սկսելու է աշխատանքներ տանել նաև այդ ուղղությամբ։ Վերջին 2-3 տասնամյակում մենք այս պրակտիկան տեսել ենք Նախիջևանի ուղղությամբ, Տավուշում, Արցախում։ Այս փորձը մեզ հուշում է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ իր համար լավագույն պայմաններում դիրքավորվելու համար»,- ասաց նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:55
Пограничный переход Астара искусственно созданного Азербайджана с Ираном, который варварский бакинский режим закрыл с 2020 года под предлогом пандемии коронавируса, был открыт вчера вечером. Об этом в своем Telegram-канале написал иранист Вардан Восканян.
-
2025-06-14 12:54
Суд избрал домашний арест мерой пресечения в отношении бывшего премьер-министра Армении Овика Абрамяна. Об этом сообщил его адвокат Ерем Саркисян.
-
2025-06-14 12:52
В Сюникской области Армении провели измерение ядерной и радиационной безопасности для проверки радиационного фона после бомбардировок ядерных объектов Ирана. Об этом сообщает Научно-технический центр ядерной и радиационной безопасности.
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.