Последние новости

ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնումը

Մոսկվայի դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների ճնշման ավելացումը երկկողմ հարաբերությունների կարգավորման որևէ հնարավորություն չի ավելացնում, դրա համար պատասխանատվությունն ամբողջությամբ ԱՄՆ-ն է կրում, չորեքշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ավելի վաղ, մեկնաբանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ կապված 2020-ի ընտրություններին իբր միջամտելու հետ, Ռյաբկովը նշել էր, որ Մոսկվան այդպիսի սպառնալիքին «հանգիստ» է վերաբերվում, քանի որ սահմանափակումներ արդեն ավելի քան 90 անգամ մտցվել են:

Դիվանագետի խոսքով, նման գիծը «իհարկե, չի ավելացնում հարաբերությունների կարգավորման հնարավորությունները»:

«Սակայն ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացման պատասխանատվությունն ամեն դեպքում ամբողջովին ընկնում է ԱՄՆ-ի վրա: Դրանում կասկած լինել չի կարող»,- ասել է փոխնախարարը:

ԱՄՆ հետախուզական զեկույցը, որ գաղտնազերծվել էր երեքշաբթի օրը, Մոսկվային մեղադրում է Դոնալդ Թրամփին սատարելու, Ջո Բայդենին վարկաբեկելու և ամերիկյան հասարակության մեջ «պառակտում սերմանելու» փորձի համար: Գործող անձանց թվում, որոնք իբր փորձել են ազդել ընտրությունների վրա, նշվում են Իրանը, «Հըզբոլլահը» և Կուբան: Ենթադրվում է, որ ՉԺՀ-ն ակտիվ ջանքեր չի գործադրել ԱՄՆ ընտրություններում: Զեկույցի հրապարակումից հետո ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու հնարավորության մասին:

Զեկույցի հրապարակմանը զուգահեռ՝ չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանը ավելացնում է այն երկրների ցանկում, որոնց հետ զենքի արտահանումն ու ներմուծումն ամբողջությամբ արգելված է: Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ի առևտրային պատժամիջոցները կանդրադառնան ազգային անվտանգության հետ կապված արտահանման վրա, ավիացիայի և տիեզերքի համար մի շարք բացառություններ կգործեն միայն մինչև սեպտեմբերի 1-ը: Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 18-ից:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ