Последние новости

Բաքուն և Թբիլիսին քույր քաղաքներ կդառնան

Բաքվի և Թբիլիսիի միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման վերաբերյալ հուշագրի շուրջ աշխատանքները մոտենում են ավարտին: Նախաձեռնությունը պատկանում է Վրաստանում Ադրբեջանի դեսպանությանը:

«Գրուզիա-օնլայնի» հաղորդմամբ, Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիյա Բասիլայան նշել է, որ քաղաքապետարանը շահագրգռված է, որպեսզի Վրաստանի մայրաքաղաքը հարաբերությունների որակական նոր մակարդակի հասնի Բաքվի՝ բարեկամական ու եղբայրական պետություն Ադրբեջանի կենտրոնական քաղաքի հետ:

Նշվում է, որ 1997 թվականից Բաքուն և Թբիլիսին գործընկեր քաղաքներ են: Ադրբեջանի և Վրաստանի արդյունաբերական քաղաքներ Սումգայիթը և Ռուսթավին 1952 թվականին են դարձել քույր քաղաքներ, տեղեկացնում է Panorama.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ