Տեղի կունենա Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը
Այսօր տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն արտահերթ ընտրությունների օրակարգով արդեն հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի հետ։ Հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստանը» հայտնել էր, որ հուշագիր չեն ստորագրելու:
Մարտի 12-ին լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ։ Նրա խոսքով՝ հանդիպումն ու քննարկումն անհրաժեշտ են ստեղծված իրավիճակն օր առաջ հանգուցալուծելու համար։ Ծառուկյանը վստահեցրել էր` ոչ թե գնում է հանդիպման, որպեսզի կոալիցիա կազմի նրա հետ, այլ պահանջի վարչապետի հրաժարականը։
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 25-ից անժամկետ նստացույց է սկսել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում։
Ընդդիմադիրները պահանջում են, որ ժամանակավոր կառավարություն ստեղծվի՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ապա, մոտ մեկ տարի անց՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։
Իշխանությունները, սակայն, առաջարկում են քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, բայց առանց նոր վարչապետի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.