Последние новости

Վարդանյան. Կան ռիսկեր, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի

Ռիսկեր կան, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի: Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Միաժամանակ նա հավաստիացրեց, որ, հաշվի առնելով ռուսական ընկերությունների փորձը, այդ ռիսկերը կկրճատվեն:

Վարդանյանը հիշեցրեց, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են 2015-2016 թվականներից: «Հաշվի առնելով այլ երկրների փորձը նույնատիպ էներգաբլոկերի օրինակով՝ անվտանգության հիմնավորման առկայության դեպքում մենք պատրաստվում ենք ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել ևս 5-10 տարով»,- ասաց նա:

2021 թվականին վերանորոգման աշխատանքները, կայանի գլխավոր տնօրենի կարծիքով, կարելի է ամենադժվար փուլը համարել աշխատանքների կազմակերպման առումով. աշխատանքներ կտարվեն կայանի անվտանգության բարելավման, երկրորդի էներգաբլոկի ռեակտորի կորպուսի մետաղի շիկամշակման ուղղությամբ և այլն: «Դրանից հետո մենք հույս ունենք 10 տարվա արտոնագիր ստանալ պետական կարգավորող մարմնից»,- եզրափակեց Մովսես Վարդանյանը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ