Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ԲԱՌԱԴԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ԱՅՆ ՉԱՐԻՔՆ Է, ՈՐԻՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Իշխանությունը, լինելով շատ ոչ կոմպետենտ, և Նիկոլ Փաշինյանը, լինելով շատ բառադի, փորձում են, անընդհատ տեղեկատվական մանր առիթներ ստեղծելով, ուշադրությունը շեղել հիմնական խնդրից», - «5-րդ ալիքի» եթերում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Ցանկացած մարդ, որ գնա ընտրությունների, պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդական լեզվով ասած, խայտառակ ձևի «կզեց» ադրբեջանցիների և թուրքերի առաջ, խայտառակ պարտություն կրեց ստի և անկարողության բազայի վրա։ Սա, կամա թե ակամա, նախապատրաստվող պարտություն էր, որովհետև պետական ապարատը քայքայված էր, իսկ կարևորագույն գործընկերների հետ հարաբերություններն իջեցվել էին ՀՀ պատմության մեջ ամենացածր մակարդակի», - ասել է Սաղաթելյանը։
Անդրադառնալով Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի թիմի անդամ լինելու և քաղաքականությամբ զբաղվելու վերաբերյալ հարցին՝ Արա Սաղաթելյանն ասել է, որ քաղաքական գործընթացների շուրջ Մինասյանն արտահայտել է իր մոտեցումները և ինքը դրանք կիսում է:
«Դա հետևյալն է՝ բոլորը, ովքեր Նիկոլի դեմ են, ես իրենց կողքն եմ։ Այսինքն, կա համընդհանուր գիտակցում, որ Փաշինյանն իր բառադի մոտեցումներով այն չարիքն է, որից պետք է ազատվել։ Ինքն է այն քաղաքական դիակը, որի գարշահոտությունն արդեն չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի։ Այդ պարադիգմայի մեջ էլ զարգանալու է իմ մասնակցությունը գործընթացներին։ Այլ պարագայում ես որևէ կերպ սահմանափակված և կաշկանդված չեմ իմ այս գործունեության մեջ։ Ես պատրաստվում եմ տանել բացատրական աշխատանք բոլոր հնարավոր գործիքներով, և, մասնավորապես, փորձել բացատրել այն ոչ մեծ զանգվածին, որոնք գտնվում են Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ, որ սխալ գործելը դրամա չի, ավելի ճակատագրական է սխալը չուղղելը», - ասել է Սաղաթելյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: