Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդի կոչը ԱՄՆ իշխանություններին
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգներին ակտիվորեն բանակցություններ վարել՝ վերադարձնելու հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի պայմանագրի խախտմամբ շարունակում են անազատության մեջ պահվել: Մենք նաև կոչ ենք անում ԱՄՆ ողջ տարածքում գտնվող քաղաքական ու կրոնական առաջնորդներին լայնորեն ճանաչել 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը ողջունել է Կոնգրեսի 101 անդամների կողմից ստորագրված և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ու պաշտպանության նախարար Լոյդ Օսթինին ուղարկած նամակը՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է անմիջապես զբաղվի շուրջ 50 հազար տեղահանված ընտանիքների սննդի, կեցության, պաշտպանության հարցերով:
«Կոչ ենք անում նախագահ Բայդենին և պետքարտուղարին ուղղակիորեն գործել և բանակցել հանուն Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորների ու քաղաքացիական անձանց ազատ արձակման: Թեպետ հրադադարի մասին համաձայնագրով նախատեսվում էր, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, սակայն այդ երկիրը հրաժարվել է կատարել դա»,- ընդգծել է Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը՝ նշելով, որ շուրջ 200 հայեր են շարունակում մնալ գերու կարգավիճակում: Ընդ որում, նրանցից շատերը գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը դատապարտել է նաև եկեղեցիների և կրոնական այլ կոթողների ոչնչացման փաստերը՝ նշելով, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել մշակութային ժառանգությունը:
«Քանի որ հայերը շարունակում են տեղահանվել և սպանվել, մենք կոչ ենք անում նախագահին պահելու իր խոստումն ու 2021 թվականի ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 12:34
Национальная галерея Армении 15 апреля возобновляет полномасштабную экспозицию после четырехлетней реконструкции.
-
2025-04-12 12:32
Председатель ПАСЕ Теодорос Русопулос внесен в черный список Азербайджана, об этом заявил МИД Азербайджана.
-
2025-04-12 12:29
Армянское патриаршество Иерусалима решительно осудило Ватикан за проведение конференции в Папском Григорианском университете под названием "Христианство в Азербайджане: история и современность".
-
2025-04-12 11:54
Министры обороны Турции и Азербайджана провели встречу. Об этом сообщает Минобороны Турции. Новости Армении – NEWS.am