Իսրայելի հայ համայնքի անդամները հորդորել են կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
Իսրայելում Հայկական համայնքների միությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ իր ձայնը բարձրացնելով այն փաստի դեմ, որ միջազգային պաշտպանական էլեկտրոնային Elbit Systems ընկերությունն իր արտադրած զենքերը մատակարարում է Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:
Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի ռազմամթերքի 60 տոկոսը, այդ թվում և անօդաչու թռչող սարքերն ու կլաստերային ռումբերը, որոնք արգելված են մոտ 100 երկրի կողմից: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործում էր իսրայելական զենքերն անմեղ քաղաքացիական բնակչության, այդ թվում և կանանց ու երեխաների, տարեցների, ինչպես նաև հիվանդանոցների ու եկեղեցիների վրա հարձակում գործելու նպատակով:
Ներկայում Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունը զենքի վաճառքի մեկ այլ համաձայնագրի շուրջ քննարկումներ է իրականացնում Ադրբեջանի հետ, ինչին ի պատասխան տեղի հայկական համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել:
Հավաքվելով Elbit Systems ընկերության դիմաց՝ համայնքի անդամները պահանջել են Իսրայելի կառավարությունից դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին: Հայերը հիշեցրել են, որ Ադրբեջանում աճող իսլամիստական ֆունդամենտալիզմի և ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության պայմաններում այդ երկիրը չի կարող վստահելի դաշնակից լինել Իսրայելի համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).