Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ մարտի 18-ին, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի և գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու մասին որոշում կայացրեց։
Քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը գործով երկու ամբաստանյալների մահվան հանգամանքն է։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին դատարանը վերացրեց։
Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսի հետևանքով։
Նշենք, որ Սամվել Գալստյանը մահացել է 2021 թվականի հունվարի 10-ին, Սերգո Կարապետյանը՝ 2021 թվականի փետրվարի 18-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Նշենք, որ Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.