Последние новости

Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան

Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:

«Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը նախատեսված է ապրիլի առաջին կեսին: Սակայն պայմանով, որ Հայաստանում կպահպանվի ընդունելի և կայուն քաղաքական իրավիճակ»,-ասել է Մուրադովը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ծրագրվում է անցկացնել Ղրիմի Հանրապետության օրեր՝ նվիրված Ռուսաստանի հետ թերակղզու միացման 7-ամյակին:

«Խոսքը տնտեսական, գործնական, զբոսաշրջային և մշակութային պոտենցիալի մասին է»,-նշել է Մուրադովը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ