Արա Զոհրաբյան․ Օնիկ Գասպարյանը պաշտոնից ազատված չէ
ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, Facebook-ում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Անկախ նրանից, ՀՀ կառավարությունը, թե որևէ անհատ մասնագետ արդար կամ տրամաբանական համարում է կամ չի համարում այս իրավիճակը, միևնույն է, փաստ է՝ ՀՀ վարչական դատարանը պաշտոնապես ճանաչել է ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանն այս պահին, դատական ակտի ուժով, ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատված չէ:
Հ.Գ. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն», - գրել է Զոհրաբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-25 19:39
В парламенте Уругвая отметили 60-летие признания страной Геноцида армян и почтили память жертв преступления, совершенного в 1915-1923 года в Османской Турции. Об этом сообщает центральный офис комитета «Ай Дат» Бюро АРФД.
-
2025-04-25 19:36
Встреча президента России Владимира Путина и спецпосланника президента США Стива Уиткоффа продолжалась три часа, сообщил помощник президента России Юрий Ушаков.
-
2025-04-25 19:34
Армянский пограничник погиб, подорвавшись на мине в Сюникской области. Об этом сообщает издание Armlur.
-
2025-04-25 19:32
Я вынужден констатировать факт того, что генеральный прокурор представила общественности неверную информацию об ужасном инциденте с пытками, имевшем место в отношении Самвела Варданяна. Об этом написал на своей странице в Facebook адвокат Рубен Меликян.