Последние новости

ՏՈՆԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԹԱՂՈՒՄ

Ինչպես կատակում են սոցիալական ցանցերում, Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ Զինված ուժերի Գլխավոր շտաբի միանգամից երեք ղեկավար կա. Փաշինյանի նշանակած Արտակ Դավթյանը, Վարչական դատարանի կողմից հայցի ընդունումից հետո պաշտոնում վերականգնված Օնիկ Գասպարյանը և Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ստեփան Գալստյանը... Դե ինչ, ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «Շատ ըլնի, քիչ չըլնի»։

Իսկ եթե մի կողմ դնենք սարկազմը, ապա ստեղծված իրավիճակն արդեն հավանաբար հազարերորդ ապացույցն է այն բանի, որ Նիկոլը պետք է կոկիկ, բայց արագ հավաքի իր ուսապարկերն ու հեռանա։ Այդ կարգի մարդկանց պարզապես հակացուցված է երկրի ղեկին լինել։ Քանի դեռ նա իշխանության գլուխ է, կլինեն միայն խնդիրներ, փլուզում, պառակտում ու կորուստներ։ Այնպես որ նա դատապարտված է, նույնիսկ եթե ընդդիմությունը՝ ի դեմս 17 կուսակցությունների, դադարեցնի բոլոր ակցիաները, հավաքի Բաղրամյան պողոտայի բոլոր վրանները։ Այդ դեպքում Նիկոլին կխժռեն յուրայինները։ Քանզի այլընտրանքը մեկն է. կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ։

Նա առայժմ թպրտում է։ Պարբերաբար ակնարկում է, թե պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների։ Խոստանում բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Բայց դա էլ չի օգնի։ Որոշ իմքայլականներ փողոցում իրենց հասցեին հնչող վիրավորանքներից արդեն վազքով են փախչում։ Նիկոլի հույսն այն է, թե ամեն ինչ կամաց-կամաց կմոռացվի, առօրեական խնդիրները կգերակշռեն, ահավասիկ հանրահավաքներ էլ ավելի հազվադեպ են անցկացվում։ Սին հույսեր. ոչինչ չի մոռացվում։

Մարազմն ուժգնանում է։ Դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի՝ Օնիկ Գասպարյանը մնում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, իսկ կառավարությունն ի պատասխան հայտարարություն հրապարակեց, թե դատարանը սխալվում է, և Օնիկ Գասպարյանը ազատված է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից... Ուրեմն ո՞ւմ խոսքն է վերջնականը. կառավարության, թե՞ դատարանի։

Հետևելով մեզանում տեղի ունեցող ամենին, ռուս ռազմական մի թղթակից գրում է. «Կարդում եմ Հայաստանից ստացվող լուրերը, պատկերացնում իրադրությունը և հասկանում, որ այդ երկիրը, հավանաբար, շուտով կվերանա։ Այնտեղ խնդիրն արդեն բնավ Փաշինյանը կամ մեկ ուրիշը չէ, այլ որ հինավուրց այդ ժողովուրդն, ինչպես սիրում են ընդգծել, ընդհանրապես շատ է հոգնել։ Եվ այն մարտահրավերներին, որոնք ծառանում են իր առջև, արդեն պատրաստ չէ պատասխանել։ Անկեղծ ասած, նրանք չգիտեն էլ, թե իրենց ինչին է պետք այս Հայաստանը, եթե իրենց համար շատ ավելի մեծ հնարավորություններ են բացվում Մոսկվայում, Փարիզում, Լոս Անջելեսում»։

Այդ ռուս ռազմական թղթակիցը համարում է, որ մենք ունեցել ենք մեկ «պասիոնար թռիչք իննսունական թվականներին. հաղթանակ պատերազմում, տնտեսական առաջընթաց, հարաբերական կարգուկանոն»: Բայց հիմա մենք «պատրաստ չենք զոհաբերել ամեն ինչ՝ հանուն քարքարոտ հողակտորի», իսկ որպես պետություն արդեն այնքան ենք հոգնել, որ պարզապես ուզում ենք հանդիսատեսի նման նստած մնալ մինչև վերջ։

Եվ շարունակում է. «Մեր աչքի առաջ անհետանում է մինչմահմեդական Մերձավոր Արևելքի ևս մի կտոր։ Ես սիրում եմ այդպիսի վայրերը. Լիբանանը, սիրիական Սայդնայան, հենց Հայաստանը՝ Վրաստանի հետ միասին, արևելյան քաղաքների քրիստոնեական թաղամասերը, Կիպրոսը, նաև Հունաստանը։ Ժամանակին այդպիսին էր ողջ տարածաշրջանը։ Ուրույն քաղաքակրթություն, կյանքի վայելման քաղաքակրթություն։ Նրանց մոտ, այդ կղզյակներում կյանքն առ այսօր աչքի է ընկնում յուրահատուկ բերկրանքով և մի տեսակ, այսպես ասած՝ դատապարտվածությամբ, երբ նույնիսկ քո թաղումը վերածում ես տոնի»…

Եվ ի՞նչ։ Նա իրավացի՞ է։

ՀԳ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը 08:30-ից գտնվում է իր աշխատասենյակում, նա շարունակում է կատարել իր լիազորությունները: Այդ մասին Yerevan.today-ին հայտնել Է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН СЫГРАЛ НА ОПЕРЕЖЕНИЕ
    2025-06-05 10:01

    Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания.  Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.

  • МЕТОД, ОПРОБОВАННЫЙ ЕЩЕ В ОППОЗИЦИОННУЮ БЫТНОСТЬ
    2025-06-03 13:07

    Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала. 

  • ТЕРАКТЫ ПЕРЕД ПЕРЕГОВОРАМИ
    2025-06-02 12:28

    Сегодня в Стамбуле проходит очередной раунд переговоров между Россией и Украиной. В преддверии переговоров Киев провел на территории России массированную атаку дронами-камикадзе, а спецслужбы Украины осуществили ряд диверсионных актов.

  • ПАШИНЯН ПЕРЕДАЛ «ПОСЛАНИЕ ИСТОРИЧЕСКОЙ АРМЕНИИ»
    2025-05-30 10:19

    Пашинян не был бы Пашиняном, если бы не воспользовался праздничными мероприятиями в Сардарапате для саморекламы. Поставив по правую руку от себя президента страны, а по левую - спикера парламента, Пашинян поделился с присутствующими другими официальными лицами и представителями силовых структур своими новыми «открытиями».

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ