Լրագրող Փայլակ Ֆահրադյան․ «Նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իմ վրա»
Լրագրող Փայլակ Ֆահրադյանն ահազանգում է՝ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը «հարձակվել է» իր վրա։
«Դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային ժամը նախարարն անցկացնում սրճարանում։ Ես մոտեցա նրան և հարցրի, թե ինչ է անում աշխատանքային ժամին սրճարանում, ինքն էլ պատասխանեց, որ գիշերային ժամերին է աշխատում։ Այդ տեսանյութն ինձ մոտ կա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց մեր գործընկերը։
Նրա խոսքով, Հակոբ Արշակյանը պատասխանելուց հետո խնդրել է, որ Ֆահրադյանն անջատի տեսախցիկը.
«Ես անջատեցի տեսախցիկը, վերջինս սկսեց ասել, որ ես դեռ կհիշեմ այս օրը։ Քանի որ տեսախցիկն անջատված էր, ես իրեն պատասխանեցի՝ երբ ուզում է, կարող եմ հիշել, բայց այն, որ ինքը նախարար է, չի նշանակում, որ պետք է այդ տոնով խոսի»։
Դրանից հետո, լրագրողի խոսքով, ինքը բարձրացել է վերև և սկսել համակարգչով աշխատել։
«Ու այդ ժամանակ Հակոբ Արշակյանը բարձրացավ վերև ու հարձակվեց իմ վրա, վնասեց ձեռքս, համակարգիչս, սեղանին դրված հեռախոսս։ Այստեղ կան տեսախցիկներ, և ես պահաջելու եմ, որ սրճարանն ինձ տա կադրերը։ Ես նաև հաղորդում եմ ներկայացնելու ոստիկանություն»,- նշեց Փայլակ Ֆահրադյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 15:20
Главы правительств России и Армении Михаил Мишустин и Никол Пашинян провели встречу на Алтае, сообщает пресс-служба правительства РФ.
-
2025-07-24 15:09
55-летняя Марине Авалян из Тынды (Амурская область) не попала на злополучный рейс Ан-24 "Хабаровск-Благовещенск-Тында" и осталась в живых. Об этом сообщает ТГ-канал Shot.
-
2025-07-24 15:05
Запад пытается вывести процесс армяно-азербайджанской нормализации из регионального контекста и подчинить его собственным интересам. Об заявила официальный представитель МИД России Мария Захарова на бриифнге в четверг.
-
2025-07-24 15:01
Максимальный срок рассмотрения дела в связи с ЭСА составляет 3 месяца. Он может быть продлен еще на месяц, если одна из сторон подаст ходатайство о продлении срока для изучения вопроса. Об этом заявил председатель Комиссии по регулированию общественных услуг Месроп Месропян на брифинге после заседания правительства сегодня, 24 июля.