Последние новости

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր սատարումն է հայտնում Փայլակ Ֆահրադյանին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադառնալով լրագրող Փայլակ Ֆահրադյանի հայտարարությանն առ այն, որ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա՝ վնասվելով նրա ձեռքը ու կոտրվել աշխատանքային համակարգիչը, գրում է

«Հակոբ Արշակյանը նեղսրտել է լրագրողի այն հարցից, թե ինչու է նախարարը աշխատանքային ժամին սրճարանում նստած։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իրավապահ մարմիններին հետևողական լինել և օրենքով սահմանված կարգով աջակցել լրագրող Փայլակ Ֆահրադյանին։ Նմանօրինակ քայլով պաշտոնյան հատել է բարեկրթության բոլոր սահմանները։ Սա բարձրաստիճան պետպաշտոնյային վայել պահվածք չէ և պետք է դատապարտվի ոստիկանության և լրագրողական համայնքի կողմից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր սատարումն է հայտնում Փայլակ Ֆահրադյանին»։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ