Последние новости

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները կրկին դադարեցվել են

Արցախի արտակարգ իրավիճակիների պետական ծառայությունը Facebook–ի էջում իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա:

«Աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ