Ազգային ժողովն անցկացնում է արտահերթ նիստ
Մարտի 19-ին իշխող «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Իշխող դաշինքի պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում Դատական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթն է: Հարցը կքննարկվի շտապ ռեժիմում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել դատաքննությունների արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրականացումը, գործերը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը և մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների հետևանքների վերացումը, որոնք ամրագրված են Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ընդունված դատական ակտերով, ինչպես նաև այդ խախտումներից տուժածների իրավունքների վերականգնումը: Այս փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները և լրացումները հանգում են հետևյալին՝
Որպես դատական պատժամիջոցի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակում, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իր դատավարական իրավունքներն իրականացնելիս պարբերաբար չարաշահում է դրանք` վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումը և արդարադատության շահերի ապահովումը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին տալ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորություն`միևնույն ժամանակ նախատեսելով, որ այդ խնդիրների իրականացման ընթացքում ԲԴԽ-ն իրավունք կունենա ընդունելու իրավական-նորմատիվ ակտեր:
Նշվում է նաև, որ օրենսդրական փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատական համակարգի առջև ծառացած խնդիրների շուտափույթ լուծմամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).