Հայաստանի խորհրդարանում անհրաժեշտ է «Արցախ» պատգամավորական խումբ ձևավորել
Հայաստանի խորհրդարանում անհրաժեշտ է «Արցախ» պատգամավորական խումբ ստեղծել: Այս մասին մարտի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Թովմասյանը, մասնավորապես, նշեց, որ օրերս ինքը և երկու այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանը և Աննա Գրիգորյանը, վերադարձել էին Ղարաբաղից, որտեղ հանդիպել էին իրենց ղարաբաղցի գործընկերների հետ: Նշենք, որ բոլոր երեք պատգամավորներն էլ նախկինում իշխող «Իմ քայլը» դաշինքի մաս էին կազմում, բայց լքել են այն 2020-ի նոյեմբերին:
Չնայած Ազգային ժողովի կանոնակարգը նման խմբի ստեղծում չի նախատեսում, այնուամենայնիվ, պատգամավորները ցանկանում են ձևավորել այն: Բացի այդ, նրանք խորհրդարանի ղեկավարությանը կոչ են անում «Հայաստան-Արցախ» խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծել, որը, նշեց Թովմասյանը, Հայաստանի խորհրդարանում դեռ չկա:
«Մենք սովոր ենք ասել, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, բայց իրականում հակառակն է. հիմա Ղարաբաղն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներն համոզվում են դրանում՝ տեսնելով, թե ինչպես է Ղարաբաղը հեռացնում իրենց սահմանագծերը հակառակորդից»,- ասաց Թովմասյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 12:02
Член группы «Альтернативные проекты» политолог Ваге Ованнисян пишет в своем телеграм-канале:
-
2025-07-04 11:49
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выступил с заявлением по делу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна, назвав ситуацию как минимум несправедливой и бесчеловечной.
-
2025-07-04 11:45
На вершине ереванского архитектурно-монументального комплекса «Каскад» граждане вывесили баннер с изображением арестованного в Ереване мецената и бизнесмена Самвела Карапетяна и с призывом освободить предпринимателя.
-
2025-07-04 11:41
Фрагмент записи, на котором строятся обвинения против лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна, был вырван из контекста и смонтирован. Об этом пишет "Грапарак" со ссылкой на два источника.