ԲԴԽ նախագահ․ Հնարավոր չէ դատավորների վրա ճնշում գործադրել
ԱԱԾ աշխատակիցներն այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։
Բարձագույն դատական խորհրդում այս հարցը դեռ չի քննարկվել։
«Ես բազմաթիվ անգամներ իմ հանրային խոսքում ասել եմ ու իմ կարծիքը չի փոխվել՝ ես դրա դեմ պայքարողն եմ, երբ որ դատարանի վրա ճնշում է լինում։ Հիմա, եթե մենք Բարձրագույն դատական խորհրդում քննարկենք ու գնահատենք դա ճնշում, անպայման ԲԴԽ-ն իր ամբողջ գործիքակազմով դրան կարձագանքի», - Aysor.am-ին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա ասաց, թե ԲԴԽ-ն նման փաստեր ունենալու դեպքում մի գործողություն ունի անելու՝ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի։
«Այլ լիազորություն Բարձրագույն դատական խորհուրդը, ցավոք սրտի, չունի», - նշեց Վարդազարյանը։
ԲԴԽ նախագահն ընդգծեց՝ միգուցե, ինքը փոքր-ինչ ռոմանտիկ է, բայց վստահ է՝ ոչ մի կերպ հնարավոր չէ դատավորների վրա ճնշում գործադրել։
«Դատավորները շարունակելու են ինքնուրույն որոշումներ կայացնել՝ հաշվի չառնելով որևէ քաղաքական կոնյունկտուրա», - նշեց ԲԴԽ նախագահը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".