Իշխան Սաղաթելյան․ Բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն
Մեզ հավատ չի ներշնչում Ֆեյսբուքյան ստատուսը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն, Բաղրամյան պողոտայում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծեց, որ ընտրությունների կազմակերպումը եղել է շարժման պահանջներից մեկը և եթե նույնիսկ դրանք տեղի ունենան՝ սա կբավարարի շարժման պահանջների ընդամենը մի մասը:
«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում կա մեծ վտանգ, որ մցակցային հավասար պայմաններով չեն լինելու», - նշեց նա՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից դուր գալու փոխարեն կարող է նոր ճգնաժամ սկսվել:
Սաղաթելյանի խոսքով՝ ժամանակավոր վարչապետ պետք է լինի մարդ, ով այդ ընտրություններին անձնական շահագրգռվածություն չի ունենալու։ Նա չբացառեց, որ այդ մարդը կարող է լինել Վազգեն Մանուկյանը։
Սաղաթելյանը նշեց, որ իրենք շարունակելու են բողոքի ակցիաները, հնարավոր են մարտավարության տարրերի փոփոխություններ:
«Խոսել ընտրության մասին, որը գոյություն չունի... անիմաստ ենք համարում մտնել այդ օրակարգ», - ավելացրեց նա, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: