Պարզաբանում․ Ստեփանակերտի հիվանդանոցում փրկել են Թուրքիայի բնակչի կյանքը
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում բժիշկներն օգնություն են ցուցաբերել Թուրքիայի 56-ամյա բնակչին։ Տեղեկություն հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Սույն թվականի մարտի 18-ին ժամը 17:09-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախտանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիվանդը տեղափոխվել Հանրապետական բուժկենտրոն։ Այստեղ բժիշկներն իրականացրել են բոլոր միջոցառումները: Նշվում է, որ հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում։ Այդտեղ նա մնացել է մինչև մարտի 19-ը, ժամը 13:00: Երբ տղամարդու վիճակը կայունացել է, նա դուրս է գրվել և հանձնվել ռուսական խաղաղապահ զորակազմին:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։
Sputnik Արմենիան փորձել էր կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվել էին մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։
Մեր տեղեկություններով` հիվանդին արդեն տեղափոխել են Բաքու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.