ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. ԱԱԾ-ն պետք է քրեական գործ հարուցի Փաշինյանի նկատմամբ
ԱԱԾ-ն պետք է քրեական գործ հարուցի Փաշինյանի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման համար, իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը, քանի որ Փաշինյանն իրավունք չուներ ընտրությունների անցկացման օր հայտարարել, նման լիազորություններ ունի միայն ՀՀ նախագահը:
«Բացի Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերից՝ ուզում եմ հիշեցնել, որ երկրում գործում է ռազմական դրություն, որի ընթացքում արգելվում է ցանկացած ընտրություն, այսինքն՝ սա ևս մեկ անգամ Փաշինյանի կողմից Սահմանադրության խախտում է: Սա խոսում է այն մասին, որ նա պահել է ռազմական դրությունը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, ինչը հանցանք է համարվում: Եթե ռազմական դրության ժամանակ գրեթե ամբողջ բանակն ասում է, որ Փաշինյանը սպառնալիք է պետության համար, և սահմանափակվում է միայն հայտարարությամբ, ապա ես ցավակցում եմ մեր բանակին»,-հավելեց Էդգար Ղազարյանը:
Նա բացատրեց, որ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ ոչ միայն խորհրդարանի լուծարման դեպքում, ինչի մասին շատերը խոսում են: Կան շատ այլ միջոցներ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, օրինակ՝ բյուջեն չհաստատելը:
«Սակայն մենք ունենք մարդ, ով պետք է վաղուց բանտում լիներ, այլ ոչ թե կարևոր որոշումներ կայացներ: Մի՞թե քաղաքական ուժերը, այդ թվում «Հայրենիքի փրկության շարժումը» չեն հասկանում, որ այդ ամենը հանգեցնում է Փաշինյանի իշխանության ամրապնդման: Նրանք պետք է գիտակցեն, թե ինչ է սպասվում առաջին հերթին իրենց: Լավագույն դեպքում՝ ձերբակալություններ: Նա պաշտոնապես հրաժարական կտա, բայց ընտրությունների ժամանակ կունենա բոլոր լծակները: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ եղել են ստվերային պայմանավորվածություններ՝ հաշվի առնելով այն փաստը, որ քննարկումներ են եղել այն մասին, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունները թեկնածուներ չառաջադրեն»,-նշեց Ղազարյանը:
Նա հիշեցրեց Փաշինյանի խոսքերն այն մասին, որ հաջորդ ընտրություններին կմասնակցեն հեղափոխությանը սատարող ուժերը:
Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն արդեն վաղը կասի, թե որ ուժը կմասնակցի ընտրություններին և թե քանի ձայն պետք է ստանա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.