«168 ժամ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ
«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Շատերին թվում է, շատերի կողմից ներկայացվում է, թե դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության, գեներալների, նրա բոլոր ընդդիմախոսների ցանկությունն էր, բայց դա թյուր տպավորություն է։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված էր բառացիորեն մազից։ Այսօր հարթակում կանգնած ընդդիմադիրները չկարողացան կտրել այդ մազը, փոխարենը՝ Փաշինյանն այն կարողացավ դարձնել պիրկ պարան և իր գրեթե ընկած իշխանությունը բարձրացրեց պարանն ի վեր։
Այդ պիրկ պարանը, որը սկզբում նման էր նրա իշխանության մահվան տեսիլքին, դարձավ այդ նույն իշխանության ամրապնդման միջոցը․ Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը՝ մահվան տեսիլ դարձնելով արդեն Հայաստանի կյանքը՝ սեփական իշխանության փոխարեն՝ զոհելով Հայաստանի ներկան ու ապագան։
Նա նոյեմբերի վերջին ներկայացրեց վեցամսյա ճանապարհային քարտեզ և ընդդիմադիրների օգնությամբ հասավ իր ուզածին՝ 6 ամիս անց անցկացնում է ընտրություններ, որոնց արդյունքներով իշխանություն պահպանելը լինելու է բարդ, բայց ոչ՝ անլուծելի խնդիր, ինչպիսին էր իրավիճակը նոյեմբերի 10-ին։
Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթահարել իր իշխանության համար անլուծելի թվացող ճգնաժամը, նրա դեմ պայքարողներն իրենց գործողություններով, բայց ավելի շատ անգործությամբ՝ իշխանությունը նվիրեցին Փաշինյանին և այլևս խաղալու են ոչ թե նրա «անհապաղ հեռացման» խաղը, այլ առևտրի մեջ են մտնելու նրա իսկ հետ՝ նոր քաղաքական վերադասավորումներում իրենց մասնաբաժինն ունենալու համար։ Նիկոլ Փաշինյանը՝ պարտվելով պատերազմում, կարողացավ թեկուզ իրավիճակային հաղթանակ արձանագրել այդ նույն պարտության համար իր դեմ պայքարողների նկատմամբ։
Սա իրականություն է, որը հնարավոր չէ թաքցնել անգամ ամենապաթետիկ ու հուզիչ ընդդիմադիր ելույթում, սա փաշինյանական իրականությունն է, որը կերտվեց անցած մի քանի ամիսներին, նաև նրա դեմ պայքարողների ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերին ունենալով ամեն օրվա հետ փլվող իշխանություն, ներկայացրեց իր օրակարգը և հաջորդող ամիսներին քաղաքական դաշտին պարտադրեց այն ու շարունակելու է պարտադրել նաև արտահերթ ընտրություններում։ Դրանք Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան իշխանությունը պահպանելու միջոց են, որքան կապիտուլյացիայի ու դավաճանի խարանից ազատվելու հնարավորություն։ Եվ նա բոլոր հնարավոր միջոցներով կեղծելու է ընտրությունները՝ ոչ միայն իր քաղաքական ուժի համար բարձր տոկոսներ ապահովելու, այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ հնարավորինս մեծ թվով հանցակիցներ ունենալու համար։
Անկախ նրանից՝ ինչ ծրագիր է ներկայացնելու Փաշինյանն ընտրողներին, նա խորհրդանշում է պարտությունն ու կապիտուլյացիան, և նրա օգտին քվեարկված ձայները նշանակելու են, որ այդքան թվով ՀՀ հպարտ քաղաքացիներ համաձայն են ու արդարացնում են Արցախի 80 տոկոսի հանձնումը, 5000-ից ավելի զոհերը՝ անցյալում, և ադրբեջանաթուրքական բարեկամությունը՝ ապագայում։
Հունիսի 20-ի ընտրությունները լինելու են ոչ միայն ու ոչ այնքան իշխանության մասին։
Դրանք լեգիտիմացնելու են պարտությունն ու կապիտուլյացիան։ ԿԸՀ-ի պսպղուն թվերի ու միջազգային կառույցների դրվատանքի ներքո։
Իսկ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողները, հնարավոր է՝ հնարավորություն ստանան շարունակելու նրան դավաճան անվանել՝ արդեն ոչ թե փողոցում, այլ ԱԺ բարձր ամբիոնից։ Դրանից ոչինչ չի փոխվի, բայց տեսարանը կդառնա ավելի դիտարժան»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.