Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը որպես աջակցություն ստացել է YAMAHA ընկերության ռոյալ
Ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը ARMONIA YOUNG TALENTS SUPPORT PROGRAM –ի շրջանակում ստացել է աջակցություն, որի մասին երազում է ցանկացած սկսնակ երաժիշտ։
Armenian Assembly ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երիտասարդներին աջակցության ծրագրի շրջանակում Հայկական համագումարը երիտասարդ դաշնակահարուհու համար ձեռք է բերել YAMAHA ընկերության ռոյալ։ Նաև վերջերս Եվան դարձել է Young YAMAHA Artist տիտղոսակիրը։ Նա Ռուսաստանից միակ աղջիկն է նման տիտղոսով։
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։ 2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 17:08
Никаких сигналов о желании Армении покинуть СНГ не было, такой вариант исключен. Об этом заявил ТАСС на 106-м заседании Экономического совета СНГ генеральный секретарь организации Сергей Лебедев, передает ТАСС.
-
2025-07-18 17:06
Президент США Дональд Трамп вновь одержал победу в Конгрессе. Подконтрольная республиканцам Палата представителей в пятницу, 18 июля, приняла закон, который урезает уже утвержденные государственные расходы на иностранную помощь и федеральное финансирование общественных вещательных компаний на миллиарды долларов. Сокращения средств были инициированы Трампом.
-
2025-07-18 17:03
Госрегулятор назначил Романоса Петросяна временным управляющим «Электрическими сетями Армении» в рамках объявленного властями огосударствления компании арестованного бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-18 17:00
Выступающий за США гроссмейстер Левон Аронян одержал победу над норвежским шахматистом Магнусом Карлсеном на турнире Большого шлема по фристайлу (Freestyle Chess Grand Slam Tour) в Лас-Вегасе.