«Ժողովուրդ». ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 23-ին Ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ օրերին խորհրդարանում պետք է կազմակերպվի Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն, քանի որ նախորդ նստաշրջանի ժամանակ իշխող «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը, և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին «պատժելու» համար Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը մերժվեցին` չհավաքելով բավարար թվով ձայներ:
Հիմա պիտի լինի դատավորների քվեարկության երկրորդ փուլը, սակայն որքան էլ «Իմ քայլը» ջանում է՝ կրկին Ռուբեն Վարդազարյանը ԱԺ գնա և պատասխանի իրենց հարցերին, ամեն դեպքում «ԱԺ կանոնակարգ»-ը թույլ չի տալիս:
Իշխանական պատգամավորները հիասթափված են, եղանակներ են փնտրում ևս մեկ անգամ Վարդազարյանին «բերման ենթարկելու» համար: Ամեն դեպքում, մյուս շաբաթ պատգամավորները պետք է դատավոր ընտրեն, և ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը հյուրընկալվել է Նիկոլ Փաշինյանի առանձնատանը, ստացել և տվել հավաստիացումներ՝ լինելու հնազանդ և «ճիշտ» դատավոր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.