Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ «ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ»
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է` գերիների հարցով շտապել է պետք` արդեն ժամանակ չունենք։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին։
«Քանի որ մենք դե ֆակտո իշխանություն չունենք, ես կարծում եմ բոլոր այն հասարակական կառույցներն ու անհատները՝ Հայաստանում և մեր երկրից դուրս, որոնք զբաղվում են այս խնդրով, պետք է համատեղենք մեր ջանքերը։ Պետք է համագործակցենք միմյանց հետ, փոխանակենք մեր ունեցած տեղեկատվությունն ու հասկանանք՝ է՞լ ինչ քայլեր է հնարավոր, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին»,–գրել է Զոհրաբյանը։
Նա նշել է, որ մոտավոր հաշվարկներով, 250-ից ավելի ռազմագերի ունենք։ Զոհրաբյանը հիշեցրել է Human Rights Watch-ի հրապարակումը, որտեղ ներկայացված էին Հայաստան վերադարձած 4 ռազմագերիների հետ զրույցից հատվածներ։ ԱԺ պատգամավորը նշել է, որ վերադարձած տղաները զարհուրելի մանրամասներ են պատմել իրենց և իրենց հետ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքից:
Նրանք բոլորն էլ նկարագրել են, որ երկարատև և բազմակի ծեծի են ենթարկվել: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն ծակծկել են սուր մետաղական ձողով և այլն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:35
Непрекращающееся поступление новостей об антироссийских действиях Азербайджана (2025 год уже считают годом существенного охлаждения в российско-азербайджанских отношений) заставляет обратить более пристальное внимание на принятую в этом государстве идеологию шахидизма и её русофобские корни.
-
2025-06-14 10:29
Журналист-международник Аббас ДЖУМА прокомментировал ИАЦ VERELQ удар Израиля по Ирану и возможные действия Тегерана.
-
2025-06-14 09:47
Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.
-
2025-06-14 09:45
88 граждан России, включая известных деятелей культуры, будут эвакуированы из Ирана в ночь на субботу через сухопутную границу с Азербайджаном. Об этом сообщили в оперативных службах.