Последние новости

Ալիև. Մենք առանց մեկ կրակոցի վերադարձրել ենք նաև Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ և դստեր հետ ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ Նովրուզ բայրամի տոնի առիթով, Շուշիում, Կատարոտ դաշտավայրում (Ջրդուզ) վառել է տոնական խարույկը:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Ալիևը հանդես է եկել ուղերձով, որը հիմնականում նվիրված էր Ղարաբաղում պատերազմի թեմային:

Նա իր ուղերձում հայտարարել է, որ «հին ադրբեջանական հողի վրա է կանգնած որպես հաղթական բանակի գերագույն գլխավոր հրամանատար, և սրանից հետո ոչ մեկը չի կարողանա մեզ ստիպել այստեղից հեռանալ»:

Ալիևը նաև հայտարարել է, որ «այս մարտերում հայկական կողմը կրել է հարյուրավոր, հնարավոր է՝ մինչև հազար կորուստ»:

«Մենք առանց մեկ կրակոցի վերադարձրել ենք նաև Ակնայի շրջանները, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները»,- ասել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ