Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՍԻՐԱԼԻՐ՝ ԵՐԲ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
Երբ Թուրքիան հայտարարեց, որ դատապարտում է Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձը՝ նկատի ունենալով ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունը, չէի շտապում մեկնաբանել։ Դրանից հետո Թուրքիան արդեն հասցրել է ողջունել Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Facebook-ում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Դեռ չեմ խոսում Հայաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող այլ հայտարարությունների մասին, որոնք Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ հնչեցնում են ամենատարբեր առիթներով։
Այս հայտարարություններն առաջին հերթին փորձում եմ դիտարկել Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակտիվ մուտք գործելու և «հարմար» տեղավորվելու շրջանակներում և հասկանալի է, որ առաջիկայում ևս Հայաստանի և Հայաստանի շուրջ ընթացող իրավիճակների վերաբերյալ դեռ առիթներ կունենանք լսելու Թուրքիայի արձագանքը։
Բայց խնդիրն այլ բանում է։ Երբ Թուրքիան դատապարտեց Հայաստանում ռազմական «հեղաշրջման փորձը», հիմնական քննարկումներն ու վերլուծությունները ընթանում էին նրա՝ Փաշինյանին փոխանցվող քաղաքական աջակցության շրջանակներում։
Նույն տրամաբանության մեջ էր քննարկումը ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ թուրքական արձագանքի ժամանակ։
Այստեղ այդքան մտահոգիչ չեն Թուրքիայի հայտարարությունները, որքան այն, որ իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում թուրքական միջամտություններին։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն օպերատիվ արձագանքում են իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած իրադարձության, բայց Թուրքիայի հայտարարությունները ցանկացած միջոցով շրջանցում են։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ դա բխում է իրենց շահերից և այս տեսանկյունից նրանց համար միևնույն է, թե ով է քաղաքական աջակցություն ապահովում։
Կարո՞ղ ենք արդյոք բացառել Նիկոլ Փաշինյանի կառավարության և Թուրքիայի իշխանությունների ընդհանուր շահերի շրջանակներում որևէ կարգի համագործակցությունը։
Ամեն դեպքում, երկու հարցադրման պատասխանն է ձևակերպելիս բացառել չենք կարող, ավելին՝ մանրամասն վերլուծությունները ավելի շատ կհաստատեն, քան կբացառեն։
Եվ վերջապես, ինչո՞ւ են իշխանության տարբեր կալիբրի պաշտոնյաներ խիստ ագրեսիվ դառնում, երբ նրանց նկատմամբ քննադատություն է հնչում երկրի ներսում և այդքան սիրալիր են, երբ Հայաստանի կամ կոնկրետ իրենց իշխանության մասին մեկնաբանություններ հնչեցնում են Թուրքիայից կամ Ադրբեջանից», - գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.