Ճապոնիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ. հայտարարվել է ցունամիի վտանգ
Շաբաթ Ճապոնիայի հյուսիս-արևելքում գրանցվել է 7,2 մագնիտուդով երկրաշարժ, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնել է ազգային օդերևութաբանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Միյագի պրեֆեկտուրայում, որի ափին է գտնվել ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը, ցունամիի բարձրությունը կարող է հասնել 1 մետրի: Առափնյա շրջանների բնակչությունը նախազգուշացվում է առափնյա գծին մոտենալու վտանգի մասին:
Երկրաշարժի օջախը տեղակայված էր 60 կմ խորության վրա՝ օվկիանոսի հատակի տակ: NHK հեռուստաալիքը հաղորդել է, որ Ճապոնիայի կառավարությանն առընթեր ստեղծվել է արտակարգ շտաբ՝ կապված տարերքի հարված հետ: Tokyo Electric Power-ի մասնագետները ներկայումս ստուգում են՝ արդյո՞ք երկրաշարժը արտակարգ իրավիճակների է հանգեցրել «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ում:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: Ստորգետնյա ուժեղ ցնցումներ են զգացվել երկրի հյուսիսարևելյան և արևելյան մի շարք պրեֆեկտուրաներում, ներառյալ Ֆուկուսիմայում, Իբարակիում, Իվատեում, Սայտամայում, Տոկիոյում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.