Սպիտակ տանը հայտնել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է կատարել Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը, հունական Kathimerini-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Ի պատասխան սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնած և երկու կուսակցություններից 36 այլ սենատորների կողմից ստորագրված նամակին արձագանքելու մասին հարցին՝ մամուլի քարտուղարն ասել է, որ Բայդենի վարչակազմը պարտավորություն է ստանձնել ապահովելու, որ նման վայրագությունները այլևս չկրկնվեն, և որ անցյալում կատարված վայրագությունները ճանաչելը դրա կարևոր մասն է:
Այս քայլը, հավանաբար, է՛լ ավելի մեծ լարվածություն կառաջացնի Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերություններում, նշում է Ahval-ը:
Ավելի վաղ 37 սենատորներից բաղկացած խումբը միացել էր Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսին`ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով հետևել Կոնգրեսի օրինակին` Հայոց ցեղասպանությունը լիովին և պաշտոնապես ճանաչելու գործում, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Նախագահ Բայդենը, Սենատում իր ծառայության ցուցակի և Պալատի ու Սենատի երկկուսակցական բանաձևերի շնորհիվ, որոնց նա աջակցել է որպես թեկնածու, բոլոր հնարավորություններն ունի մերժելու «բերանները փակելու» թուրքական կանոնը, համառորեն չընդունելով Հայոց ցեղասպանության շարունակական դատապարտումը և ոգեկոչումը ամբողջ ԱՄՆ կառավարության մասշտաբով»,- այս առնչությամբ ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Այս կարծիքին համամիտ է Ամերիկյան առաջնորդության հունական խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդեսը: «Բարեբախտաբար, Բայդենի վարչակազմը ճիշտ մեկնարկեց և ճշմարիտ ու ուղիղ խոսեց Թուրքիայի հետ: Սակայն երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Սպիտակ տունը դեռ պետք է ճշմարտացի լինի: Նախագահ Բայդենի՝ որպես սենատոր ծառայության ցուցակը և նրա՝ որպես նախագահի թեկնածուի հայտարարությունները ապացուցում են, որ նա գիտի և հավատարիմ է այս ճշմարտությանը: Հիմա, երբ նա է ղեկավարը, Թուրքիայի «բոլորին լռեցնելու» կառավարման վերջը պետք է անհեթեթ լինի»,- ասել է Զեմենիդեսը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.