Հայրենիքի փրկության շարժումը խորհրդի նիստ է անցկացրել
Մարտի 20-ին, տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ: Այս մասին շարժումը տեղեկացրել է Facebook-ի էջում։
«Քննարկելով ստեղծված քաղաքական իրավիճակը, Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը վերահաստատել է, որ շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը՝ օրակարգում ունենալով նախապես հայտարարված դիրքորոշումներն ու նպատակադրումները»,–նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ մարտի 19-ին Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ բողոքի ակցիաները շարունակելու են։
Նրա խոսքով` վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, թե հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են լինելու, իրենց հավատ չի ներշնչում։ Սաղաթելյանը նաև հայտնել էր` հնարավոր է շարժման մարտավարությունը փոփոխվի, սակայն անիմաստ են համարում արտահերթ ընտրությունների օրակարգ մտնելը, եթե նման բան չկա, և կա միայն այդ մասին հայտարարություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.