Последние новости

ՌԴ ԱԳՆ. Վաշինգտոնը մերժել է Բայդենի հետ օնլայն զրույցի մասին Պուտինի առաջարկը

Վաշինգտոնը մերժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ օնլայն զրույցի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Ցավով հաստատում ենք, որ ամերիկյան կողմը չի աջակցել նախագահ Բայդենի հետ այս տարի մարտի 19-ին կամ 22-ին տեսահամաժողովի ձևաչափով զրույց անցկացնելու նախագահ Պուտինի առաջարկին, որի նպատակն էր քննարկել երկկողմ խնդիրները, ինչպես նաև ռազմավարական կայունության թեմաները:

Վաշինգտոնը ռուս-ամերիկյան հարաբերությունները փակուղուց հանելու ևս մեկ հնարավորություն է բաց թողել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ