Գերմանիայի ԱԳՆ․ Թուրքիան սխալ ազդակներ է ուղարկում Եվրամիություն
Թուրքիան սխալ ազդակներ է ուղարկում Եվրամիություն՝ դուրս գալով Ստամբուլի կոնվենցիայից եւ փակելով քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը, փոխանցում է Reuters-ը:
«Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի օրվա ընթացքում՝ ԺԺԿ-ի արգելումը եւ, մասնավորապես, Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալը, բացարձակապես սխալ ազդանշան է»,- ասել է Մաասը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ իր գործընկերների հետ հանդիպման: Միևնույն ժամանակ, արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտությունում դեէսկալացման նշաններ կան: Անցյալ տարի բազմամյա վեճի սրումից հետո ԵՄ-ն պատժամիջոցներով էր սպառնացել Անկարային, տեղեկացնում է News.am-ը:
«Ինչ վերաբերում է Թուրքիային, այնտեղ կա լույս եւ ստվեր»,- ասել է Մաասը: «Մենք ստիպված կլինենք քննարկել այսօր Թուրքիայից եկող այս խառը ազդանշանները, եւ մենք կշարունակենք ձգտել շարունակական երկխոսության. կօգտագործենք այս երկխոսությունը հարցերի լուծման համար, որոնց մասով, մեր կարծիքով, Թուրքիան սխալ ազդանշաններ է ուղարկում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.